211652_close_icon
views-count1586 դիտում article-date 12:20 25-08-2021

ԱԺ–ն սկանդալային միջադեպից հետո վերսկսում է աշխատանքները. News.am. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովը երկար ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքները, հայտնում է News.am-ը։

Նշենք, որ այսօր Կառավարության ծրագրի քննարկումն ընդհատվեց իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ վիճաբանության պատճառով։

Ազգային ժողովում իրավիճակը կտրուկ սրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։  Սարգսյանը սկսեց խոսել, թե այն Պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից քաղաքացի է ազատվել, նրանք հայրենիքի դավաճաններ են։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը տեղից արձագանքել էր, թե Սարգսյանն է հայրենիքի դավաճանը եւ իր սեղանին դրված շիշը նետել նրա ուղղությամբ։ Դրանից հետո իշխող ուժի պատգամավորները որպես պատասխան ևս շշեր նետեցի ընդդիմադիր պատգամավորների ուղղությմաբ։  

Նիստերի դահլիճում իրավիճակը լարվել էր, սկսվել էր հրմշտոց ու անվտանգության աշխատակիցները ներս էին մտել։ 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր