2326 դիտում
22:10 23-08-2021
Գյումրիում հերթական կանաչ տարածքը՝ ոչնչացման վտանգի տակ․ ահազանգում է փաստաբանը. aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն ահազանգում է Գյումրիում հերթական կանաչ տարածքի ոչնչացման վտանգի մասին։ Ինչպես հայտնում է Aravot.am-ը, բանն այն է, որ փաստաբանը Գյումրու Մազմանյան փողոցի N3/1 հասցեում` թիվ 2-րդ պոլիկլինիկայի կողքին հասարակական նշանակության օբյեկտ է կառուցում, այնտեղ նաև իր փաստաբանական գրասենյակն է գտնվելու։
Թամարա Յայլոյանը ցանկություն է հայտնել իր կառույցի շրջակա միջավայրը գեղեցկացնել, իր միջոցների հաշվին բարեկարգել հարակից կանաչ տարածքը, սակայն նրան Գյումրու քաղաքապետարանում մերժել են՝ պատճառաբանելով, որը հարակից տարածքում տնակ կա, չես կարող։ Հարակից հողամասը, ըստ Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի՝ 03․09․2020 թվականի պաշտոնական գրության, Գյումրիի գլխավոր հատակագծով գտնվում է Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողերի ցանկում, կա նաև կադաստրային քարտեզը (տես փաստաթղթերում):
«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչպես է կանաչ տարածքում թույլատրել տեղադրել տնակ, ինձ բացատրեցին, որ ժամանակավոր են թույլատրել տեղադրելու, սակայն ես գիտեմ, որ այս տնակատիրոջ վարձակալության պայմանագրի թույլատրելիության ժամկետն անցել է ու շարունակում է կրկին մնալ։ Վերջին անգամ, երբ տեսա տնակի տիրոջը, հայտարարեց, որ ինքը թույլտվություն ունի քաղաքաշինության կոմիտեից և պետք է կառուցապատի այս տարածքը։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3012 դիտում
11:04 12-10-2019
Ուրֆացի հայերով բնակեցված Թել Աբյադ քաղաքը ոչնչացման վտանգի տակ է. «Ժամանակ»
1375 դիտում
10:13 17-05-2024
Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է
Այս բաժնից
814 դիտում
19:10 05-02-2025
ՔԿ նախագահի հրամանով Կարապետ Համբարձումյանն ազատվել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակվել
607 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1333 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են