211652_close_icon
views-count2684 դիտում article-date 17:22 23-08-2021

ՀայՓոստը գործարկել է SMS ծանուցման ծառայություն


ՀայՓոստ ընկերությունը, հաճախորդների համար մատուցվող ծառայությունների հասանելիությունը և հարմարավետությունը բարձրացնելու նպատակով, գործարկել է SMS ծանուցում ծառայությունը: Ծառայությունն անվճար է և հասանելի  թե՛ ներհանրապետական, թե՛ միջազգային ծանրոց փաթեթների առաքման դեպքում: 

Այն հնարավորություն է տալիս SMS հաղորդագրության միջոցով տեղեկացնել առաքանու հասցեատիրոջը առաքանու գտնվելու վայրի վերաբերյալ: SMS ծանուցումից օգտվելու համար ընդամենը անհրաժեշտ է առաքանին ուղարկելիս տրամադրել ստացողի հեռախոսահամարը: 
ՀայՓոստը հաճախորդին ուղարկում է երկու հաղորդագրություն՝ ծանուցելով առաքանու՝ ինչպես Հայաստան, այնպես էլ փոստային բաժանմունք մուտք գործելու վերաբերյալ: SMS-ում առկա հղմամբ անցնելով՝ հաճախորդը նաև հնարավորություն է ունենում մեկ հպումով պատվիրել տուն առաքում: Հասցեական առաքումը նախատեսվում է իրականացնել հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: 

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստը զարգացման ռազմավարությունով մշտապես իրականացնում է թափանցիկ և բաց գործունեություն, իսկ հաճախորդների հետ հարաբերություններում առաջնորդվում ենք փոխշահավետ և համագործակցային գործելաոճով: SMS ծանուցման ծառայության ակտիվացումը ևս մեկ քայլ է, որով կկարողանանք մեր հաճախորդին ցուցաբերել անհատական մոտեցում և ապահովել որակյալ ծառայություն»:    

ՀայՓոստը գործարկել է նաև լրացուցիչ հաղորդագրության ծառայություն հաճախորդին՝ Մաքսատան կողմից առաքանու պահվելու դեպքում՝ խնդրելով ներկայանալ մաքսատուն՝ համատեղ զննման նպատակով՝ միաժամանակ տրամադրելով Մաքսատան հեռախոսահամար և հասցե: 
ՀայՓոստ ընկերության կողմից իրականացվող հասցեական առաքումն այժմ հասանելի է Երևան, Վաղարշապատ և Աբովյան քաղաքներում: Առաջիկայում նախատեսվում է ծառայությունը մատուցել հանրապետության ողջ տարածքում:
 

Նմանատիպ նյութեր