Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում. ՊՆ
Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։
Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։