Գերմանիան ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ․ Մերկելը հանդիպել է Պուտինի հետ
Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը: Գրում է ria.ru-ն։
Հանդիպման սկզբին Պուտինը ծաղկեփունջ է նվիրել Մերկելին և ողջունել է նրան: ՌԴ նախագահը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ օրակարգում շատ հարցեր կան քննարկելու, որոնք առանձին քննարկում են պահանջում:
Մերկելն, իր հերթին, հաստատել է, որ դա իր հրաժեշտի այցն է, սակայն անցնելու է աշխատանքային մթնոլորտում:
«Չնայած՝ մենք ունենք տարաձայնություններ, կարծում եմ, որ մենք խոսում ենք միմյանց հետ և մտադիր ենք հետագայում ևս պահպանել մեր շփումը: Ինչպես արդեն ասացի, կան հարցեր, որոնց շուրջ պետք է խոսենք՝ երկկողմ հարաբերություններ, միջազգային օրակարգի հարցեր»,- ընդգծել է գերմանացի կանցլերը:
Վերջինս հավելել է, որ մտադիր է քննարկել նաև երկու երկրի միջև առևտրային հարաբերությունները:
Պուտինը լրագրողների ներկայությամբ ջերմ է խոսել Մերկելի մասին և ընդգծել է, որ «Գերմանիան Եվրոպայում և ամբողջ աշխարհում Ռուսաստանի հիմնական ու վստահելի գործընկերներից է, երկրորդը Չինաստանից հետո»:
«Այդ հարցում մեծ նշանակություն ունի նաև ձեր ներդրումը: Թեպետ 2020-ին գրանցվել է բավական լուրջ անկում, այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների շրջանառությունը կրկնակի ավելացել է»,- ասել է Պուտինը:
Անգելա Մերկելը նշել է, որ չնայած առկա բարդություններին և տարաձայնություններին, Գերմանիան միշտ ձգտում է երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ: