1297 դիտում
16:09 20-08-2021
Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ օգոստոսի 20–ին, հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ: Տեղեկացնում է ԱԳՆ-ն։
Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Արարատ Միրզոյանը եւ Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի եւ Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման եւ համապարփակ ու տեւական կարգավորման անհրաժեշտությունը։
Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակը եւ Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։ Շեշտվել է Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։

Նմանատիպ նյութեր
864 դիտում
16:11 17-10-2020
Արթուր Թովմասյանը ԱՀ քաղաքաշինության նախարարի հետ քննարկել է ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված իրավիճակը
Այս բաժնից
1189 դիտում
14:40 31-01-2025
Այսօր հրապարակված տեսանյութն իրականում ահազանգ է, որ Սյունիքի հանձնման գործընթացն արդեն մեկնարկել է
802 դիտում
13:59 31-01-2025
Երևանի ավագանին ընդունել է որոշումը. 1 ուղևորության համար սահմանվել է 150 դրամ