1366 դիտում
15:37 19-08-2021
Գյումրիում մեկնարկելու է բնակարանաշինական նոր ծրագիր
Գյումրու քաղաքապետարանում օգոստոսի 19-ին փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ու ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը ստորագրեցին համաձայնագիր, որի հիմքում տնակներում բնակվող ընտանիքների բնակապահովման խնդիրների լուծումն է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայնագրով Գյումրու քաղաքապետարանը Անի թաղամասում անհատույց տարածք է հատկացնում հիմնադրամին՝ բնակելիներ կառուցելու նպատակով:
Քաղաքապետարանը նաև տրամադրում է բնակելիների արտաքին ինժեներական ցանցերի կառուցման նախագիծ: «Հիմնադրամը գումար է հատկացնում բնակելիների կառուցման ու շինարարության համար: Ներդրումների 50 տոկոսը ընտանիքների համար նվիրատվություն է լինելու, իսկ գումարի մյուս 50 տոկոսը բնակիչները վերադարձնելու են հիմնադրամին 10 տարվա ընթացքում: Այս վերադարձվող գումարը ևս շինարարության հաջորդ փուլերի շարունակության նպատակով է ծառայելու»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում նշեց ԱՌՔ հիմնադրամի նախագահ Հրահատ Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ հիմնադրամի ներդրումներն իրականացնում են ամերիկաբնակ հայերը:
Տարածքը հիմնադրամին վերջնական հանձնելու որոշում կայացնելու է Գյումրու ավագանին՝ առաջիկա նիստի ժամանակ: Շենքերը լինելու են 4 հարկ, յուրաքանչյուր հարկում 3-4 բնակարան: Խոսքը գնալու է 15-18 բնակարանի մասին՝ առաջին փուլով: Բնակարանները կլինեն ամբողջովին հարդարված, խոհանոցային կահույքով: Նախագծային աշխատանքները կմեկնարկեն ավագանու որոշումից հետո: Նախատեսվում է, որ առաջին փուլը կավարտվի 2 տարի հետո: Շահառուների ընտրությունը կկատարի հատուկ ձևավորվող հանձնաժողովը։

Նմանատիպ նյութեր
1316 դիտում
12:25 25-01-2021
Արցախում մեկնարկել է արագ կառուցվող առանձնատների բնակարանաշինական նոր ծրագիր
985 դիտում
19:32 18-11-2014
Արցախի գյուղերում բնակարանաշինությունը խթանող նոր ծրագիր է մեկնարկելու
1345 դիտում
15:23 23-01-2021
Օր առաջ սկսել բնակարանաշինական աշխատանքները. Արցախում քննարկվել են բնակարանային ծրագրերը
Այս բաժնից
934 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
958 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»