45832 դիտում
18:28 17-08-2021
Խոշոր ավտովթար՝ Գյումրիում. Շառլ Ազնավուրի հրապարակում բախվել են Mercedes-ն ու Toyota Land Cruiser Prado-ն. վերջինս կողաշրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 16։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Հարություն Մարդոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արա Գալստյանի վարած Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Toyota Land Cruiser Prado-ն էլ կողաշրջվել է։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը։ Փաստի առթիվ Ն. Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+