211652_close_icon
views-count1388 դիտում article-date 21:13 15-08-2021

VBET ՀՊԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով հաղթեց Փյունիկին

VBET ՀՊԼ 3-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու պարտություն կրեց։ Խաղն ավարտվեց 0-3 հաշվով։

Առաջին կեսից հետո տանտերերը պարտվում էին 0-2 հաշվով․ «Արարատ-Արմենիայի» կազմում 22-րդ րոպեին հաշիվը բացել էր Յուսուֆ Օտուբանջոն, իսկ առաջին կեսի վերջին րոպեին Օտուբանջոն դուբլ էր ձևակերպել։

71-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Ալվին Տերան՝ դնելով հանդիպման վերջակետը։

Նմանատիպ նյութեր