211652_close_icon
views-count58556 դիտում article-date 20:22 14-08-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են BMW X5-ն ու Mercedes-ը. BMW-ն գլխիվայր շրջվել է, Mercedes-ն էլ բախվել է երկաթե արգելապատնեշին. օպերատիվ են գործել Աշտարակի բժիշկներն ու Ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
 
Ժամը 18:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են 32-ամյա Դավիթ Խաչատրյանի BMW X5 մակնիշի և 37-ամյա Գևորգ Հովհաննեսյանի վարած Mercedes E-200 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն են ստացել:
 
Բախման հետևանքով BMW-ն գլխիվայր շրջվել է, իսկ Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշին:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանի:
 
Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
 
Ոստիկանությունը պարզում է տեղում բուժօգնությունը ստացած քաղաքացիների ինքնությունը:
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 74+
74+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր