211652_close_icon
views-count2077 դիտում article-date 17:30 14-08-2021

Ալյասկայի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրակեղևի ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերիվիլ բնակավայրից 117 կմ հարավ-արևելք, օջախը՝ 21 կմ խորության վրա:

Տեղեկություն տուժածների և ավերվածությունների վերաբերյալ չկա: Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

Նմանատիպ նյութեր