Ռուս խաղաղապահները մոտ 40 լիտր արյուն են հանձնել Լեռնային արաբաղի հիվանդների համար
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները մոտ 40 լիտր արյուն են հանձնել այն քաղաքացիներին, ովքեր բուժվում են հիվանդանոցներում և ապրում են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում՝ սահմանազատման գծի մոտ: Տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Խաղաղապահ զինծառայողների կողմից արյան նվիրատվությունը տեղի է ունեցել կամավոր հիմունքներով՝ ի պատասխան տեղական իշխանությունների կողմից Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնին ուղղված օգնության:
Մոտ 100 ռուս զինծառայողներ արձագանքել են կոչին և կամավոր հանձնել իրենց արյունը: Արյան նմուշառումն իրականացվել է խաղաղապահ կոնտինգենտի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետների կողմից՝ Ստեփանակերտ քաղաքի արյան փոխներարկման բաժանմունքում։