1596 դիտում
12:57 10-08-2021
Ճապոնիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ կանի վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին օգոստոսի 10-ին լրագրողներին հայտնել է, որ մտադիր է Իրան կատարելիք՝ իր առաջիկա ուղևորության ընթացքում տեղի իշխանություններին կոչ անել վերադառնալու միջուկային գործարքի՝ իրենց պարտավորություններին, տեղեկացնում է «Արմենպրեսը»:
«Մեր երկրի հետևողական դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք միջուկային գործարքը: Ես մտադիր եմ Իրանի իշխանություններին կոչ անել վերադառնալու գործաքի պարտավորություններին: Մենք նաև չափազանց կարևոր ենք համարում երկխոսության հաստատումն Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:
Վիեննայում ապրիլից ընթանում են բանակցություններ Իրանի և միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի) միջև իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը:
Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաև առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի մասնակցության:

Նմանատիպ նյութեր
9941 դիտում
21:00 11-01-2018
Եվրամիությունը կշարունակի աջակցել Իրանին միջուկային գործարքի հարցում. Կատրին Ռեյ
1523 դիտում
13:18 27-01-2021
Իրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ մյուսներից «մեկ ժամ» անց
Այս բաժնից
1273 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1108 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1072 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք