Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 14 զոհ, 18 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի Բալիքեսիր նահանգում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել։ Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Վթարի հետևանքով 11 հոգի տեղում է մահացել, իսկ 3-ը՝ բժիշկների ժամանումից հետո։ Բոլոր 18 տուժածները հոսպիտալացվել են։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար դեպքի հանգամանքները։