Թուրքիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել. կա 13 զոհ, 28 վիրավոր. տեսանյութ
Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանում այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 05:00-ի սահմաններում ուղևորատար ավտոբուս է վթարի ենթարկվել: Ինչպես փոխանցում է «Dogan Haber» գործակալությունը, ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 13 մարդ: Եվս 28 մարդ մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոցներ:
Ըստ տեղեկությունների՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, և ավտոբուսը շրջվել է: Այն ուղևորվելիս է եղել դեպիչ Աֆիոնքարահիսար: