211652_close_icon

Կարո՞ղ է այս հարցը ինչ-որ ձևով լուծենք և տաքսու վարորդին հանգիստ թողնենք. Փաշինյանը՝ Քերոբյանին

views-count6423 դիտում article-date 14:09 06-08-2021
Օնլայն տաքսիները միջնորդավճար են վերցնում տաքսիստից եւ պարտավոր են այդ միջնորդավճարի համար հարկ վճարի, իսկ տաքստիստը իր ստացած գումարից դեռեւս հարկ չի վճարում եւ այդ հարցը մենք պետք է լուծենք: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝  անդրադառնալով էլեկտրոնային հարթակներում ծառայությունուն մատուցող ընկերություններին հարկելու մասին օրենսդրական փոփոխություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան. «Կարո՞ղ է լինեն այնպես որ այդ հարցը ինչ-որ ձեւով լուծենք եւ տաքսու վարորդին հանգիստ թողնենք», ինչին Քերոբյանը պատասխանեց. «Տարբեր երկրներում դա լուծված է հենց պլատֆորմների միջոցով, այսինքն հարկային ագենտ համարվում է հենց պլատֆորմը: Իրենք էլ հենց վերցնում են լրացուցիչ այն հարկերը, որոնք պետք է վճարեն բյուջե, իսկ պետությունը գործ ունի պլատֆորմի հետ, ոչ թե ամեն տաքսսիստի հետ առանձին»:

Նմանատիպ նյութեր