211652_close_icon
views-count52871 դիտում article-date 16:56 01-08-2021

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամ 15:30-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝  Օհանավան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են BMW և  Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  4 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներով  տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Ռշտունի»  առևտրի կենտրոնի աշխատակիցներն ու քաղաքացիները:

Օպերատիվ է գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը,  ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ի դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նշված վաշտի ավագ տեսուչներ Շիրակ Մինասյանն ու Մանուկ Սարգսյանը , որպեսզի հետաքրքրասեր  վարորդները ավտոմեքենաները  չկայանեն նշված վայրում և խցանում տեղի չունենա:

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս  է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակչի տան հողամասի ցանցե պարսպին, իսկ BMW-ն մասամբ փակել  է ճանապարհը:

 Վթարի վայր են ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ  Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:

Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր ն նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ:

Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվում են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Օպերատիվորեն ժամանել են նաև  «Ռոսգոսստրախ-Արմենիա»  և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերույթյունների ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը ՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր