211652_close_icon
views-count6050 դիտում article-date 21:15 31-07-2021

Ինձ համար ամեն անգամ ուրախություն էր Շեկոյանի հետ «բամբասելը» Հայաստանի քաղաքական կյանքից. Ավետիք Իշխանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

Արմեն Շեկոյանի հետ 90-ական թվականներից բավականին ջերմ հարաբերությունների մեջ ենք եղել, և ինձ համար ամեն անգամ ուրախություն էր «բամբասելը» Հայաստանի քաղաքական կյանքից: Այս մասին գրող Արմեն Շեկոյանի հոգեհանգստյան արարողության  ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, հայտնում է News.am-ը:

«Ես նրան կգնահատեի ոչ միայն երևանցի քաղաքային անձնավորություն, այլ նաև որպես բանաստեղծ: Նա նոր խոսք ասեց բանաստեղծության մեջ, ես ժամանակակից բանաստեղծներ չեմ կարդում, բայց մեծ հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանի «Անտիպոեզիան», իսկ նրա «Երևան-հյուրանոցը» ցնցեց ողջ Երևանը, հրաշք էր ուղղակի: Կարծում եմ, որ Արմեն Շեկոյանի մահով Երևանի աղը պակասեց»,-ասաց նա:

Շեկոյանի հուղարկավորությունը կկայանա օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-13-00՝  ՀԳՄ-ից Երեւանի քաղաքային պանթեոն:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր