1634 դիտում
16:51 30-07-2021
Քաղաքը կարդում է. մեկնարկեց Գրքի երևանյան փառատոնը
Գրքի երևանյան 4-րդ փառատոնը, որին մասնակցում են 37 հրատարակչություններ, ինչպես նաև թանգարաններ և գիտահետազոտական կենտրոններ, կամրացնի գրող-գրական գործակալ-հրատարակիչ-ընթերցող շղթան, ընթերցողներին հնարավորություն կտա զեղչերով ձեռք բերել սիրված հեղինակների ստեղծագործությունները, հետաքրքիր քննարկումների, շնորհանդեսների, համերգների և այլ նախաձեռնությունների շրջանակում հաղորդակցվել գրողների, գրականագետների, բանասերների և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ:
Փառատոնը մեկնարկեց հուլիսի 30-ին Հայաստանի նկարիչների միության դահլիճում: Գրում է «Արմենպրեսը»
Եռօրյա փառատոնին, որն անցկացվում է ոչ միայն Նկարիչների միությունում, այլև «Զանգակ» գրատանը և «Մոսկվա» կինոթատրոնում, մոտավորապես 35 միջոցառում է նախատեսվում՝ ուղղված ընթերցողների լայն շրջանակին: Կկազմակերպվի «Հեքիաթաթերապիա», որի բանախոսներն են գրականագետ Նվարդ Վարդանյանը և «Թերապևտիկ հեքիաթներ» շարքի հեղինակ Քրիստինե Մկրտչյանը, կլինի հանդիպում «Վիշապաքարի գաղտնիքը» պատանեկան գրքի հեղինակ Արտավազդ Եղիազարյանի հետ, «Զանգակը» կկազմակերպի Նիլ Գեյմանի «Քորլայն» վեպի շնորհանդեսը, «Արևիկը»՝ Գիլյերմո Դել Տորոյի «Ֆավնի լաբիրինթոսը» գրքի շնորհանդեսը: Գիրքը կարող է հետաքրքրել հատկապես 12-17 տարեկան ընթերցողներին:
Ընթերցողներին կարող է հետաքրքրել «Հետ գնա՞նք 60-ականներ Ալեքսանդր Թոփչյանի հետ» դասախոսությունը գրականության մասին, Եղիշե Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցի ելույթը. նա ընթերցողներին կպատմի իր ընտանեկան հուշերից, հուլիսի 31-ին փառատոնը երաժշտական կատարումներով կզարդարի Լիլիթ Պիպոյանը: Օգոստոսի 1-ին կամփոփվեն նաև գրական մրցույթի արդյունքները:

Նմանատիպ նյութեր
2182 դիտում
21:56 30-07-2021
Քաղաքը կարդում է. տեղի ունեցավ գրքի երևանյան 4-րդ փառատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1117 դիտում
22:32 25-02-2024
Երևանն այսօր կարդում էր․ Տիգրան Ավինյանը ներկա է եղել գրքի տոնին
1429 դիտում
22:46 18-09-2024
Մեկնարկեց Սիմֆոնիկ նվագախմբերի երևանյան առաջին միջազգային փառատոնը
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1486 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում