2028 դիտում
14:48 29-07-2021
Ապարանում լեռնադահուկային համալիրը կսպասարկի տարեկան 500 հազար տուրիստի. կլինի նաև կազինո
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Արագածոտնի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին:
Կառավարությունը որոշեց ապահովել նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն է ներկայացվել առաջարկ՝ Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում կառուցել լեռնադահուկային համալիր, որը կներառի նաեւ ժամանցի, զվարճանքի վայրեր:
Ծրագիրը միտված է ՀՀ-ում զբոսաշրջության բազմազանության ու զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:
Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և ՀՀ վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:
Վահան Քերոբյանը նշեց, որ ըստ այս ծրագրի պլանավորվում է ներդրում անել ամենաքիչը 30 մլրդ դրամ, որից 15-ը կանի հենց այդ ընկերությունը, եւս 15 մլրդ կներգրավվի այլ մասնավոր ընկերությունների կողմից: Ծրագրի իրկանացման շրջանում, որը կտեւի 2 տարի, կստեղծվի մոտ 250 աշխատատեղ, իսկ ծրագրի մեկնարկից հետո, 1500 մշտական աշխատատեղ: «Այս համալիրը նպատակ ունի սպասարկել տարեկան 500 հազար տուրստի: Նախադրյալներն այնպիսին են, որ կարողանալու է մրցակցել այլ հայկական լեռնադահուկային վայրերի հետ, այլ նաեւ ռեգիոնալ առումով մրցունակ լինի եւ լրացուցիչ տուրիստական հոսքեր ներգրավի Վրաստանից, Ռուսաստանի եւ Եվրոպայից: Այս ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ն ավելացնելու է 0,2 տոկոսով: Սա լինելու է կայուն տնտեսական աճ»,-ասաց նա:
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ հավելեց, որ այս ներդրումային ծրագիրը ենթադրում է, որ այդ վայրում պետք է լինի նաեւ կազինո:

Նմանատիպ նյութեր
871 դիտում
10:25 24-05-2023
Վահագն Խաչատուրյանը տուրիստի դեր է կատարում․ «Ժողովուրդ»
5665 դիտում
11:48 21-01-2015
Դրամապահոցից 34 միլիոն 500 հազար դրամ, 30 հազար դոլար և 4.500 եվրո հափշտակողը բանկի աշխատակիցն էր. տեսանյութ
Այս բաժնից
646 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
724 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
763 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին