Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն. ԱՄՆ պետքարտուղար
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հնդկաստան կատարած այցի շրջանակում անդրադարձել է Աֆղանստանում, «Թալիբան» արմատական շարժման ակտիվացման ֆոնին, ստեղծված իրավիճակին, գրում է news18.com-ը:
«Աֆղանական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Անհրաժեշտ է, որ «Թալիբան»-ն ու աֆղանական կառավարությունը սեղանի շուրջ նստեն: Ապագա կառավարությունը պետք է ներառական և ամբողջովին ներկայացուցչական լինի: Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն»,-Դելիում հայտարարել է Բլինկենը:
ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է, որ Վաշինգտոնը «ակտիվորեն աշխատում է դիվանագիտական մակարդակում՝ ապահովելու համար, որ հակամարտության կողմերը լուծում գտնեն Աֆղանստանի համար»: