Սիրիայում իր գործողությունների պատճառով Ռուսաստանը վտարանդի է դառնալու. Բրիտանիայի ԱԳՆ
Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Սիրիայում ծավալած գործողությունների հետևանքով Ռուսաստանի նկատմամբ աշխարհում վերաբերմունքը կոծտանալու է, հաղորդում է Tass գործակալությունը։
«Եթե նրանք շարունակեն գործել նույնկերպ, ապա ամբողջովին կզրկվեն աշխարհում որևէ համակրանքից»,-հավելել է նա։
Ջոնսոնի խոսքով՝ Միացյալ Նահանգներն ու Միացյալ թագավորությունը դիտարկում են ՌԴ-ի վրա ճնշումը մեծացնելու հնարավորությունը, որպեսզի այդկերպ կարողանան փոխել Սիրիայի հանդեպ նրա դիրքորոշումը։