211652_close_icon
views-count112034 դիտում article-date 22:13 27-07-2021

Ավազակային հարձակում Էջմիածնում. ստահակը խանութում հարձակվել է աշխատակցուհու վրա, դաժան ծեծի ենթարկել ու հափշտակել մոտ 3 մլն դրամ. կինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 27-ին, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել  Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի  սահմաններում դանակով զինված տղամարդը մտել է Էջմիածին քաղաքի Բաղրամյան  82 հասցեում գործող  «Թոթլ կերային հավելումներ,  համակցված կերեր, եկամտաբերության տեխնոլոգիաներ» խանութ և  այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Վահան Մաթևոսյանը:

Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Սամսոնյանի և ավագ քննիչ Անի Մնացականյանի  գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության  Արմավիրի մարզային վարչության  պետ Սամվել Տոնոյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Դավիթ Բարոյանը:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում  ոստիկանության Էջմիածնի  բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:

 Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ  խանութի աշխատակցուհի Էսլենդային  մարմնական վնասվածքներվ  էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին,  բայց իմացանք,  որ ներսում, երբ ճիվաղը  հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ  ներսում ոստիկաններն ու քննիչները  հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ:

Ճիվաղը այնուամենայնիվ կարողացել է հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է  2-3 մլն դրամ:

Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:

Մինչ դեպքի վայրում քննիչների հետ աշխատում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանները, Վաղաշապատի ոստիկանապետ Ռ. Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Ֆիշյանը կարծես օպերատիվ տեղեկություններ են ստացել ենթադրյալ հանցագործ  կասկածյալի մասին ու մեկնել են ստահակի բնակության վայր:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել է Երևանի «Աստղիկ» բժշկական  կենտրոն:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի ծառայողները՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչներ Արտակ Ասատրյանի ու Գառնիկ Մելքոնյանի գլխավորությամբ, որպեսզի հետաքրքրասեր վարորդներն իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, որ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության  փորձաքրեագիտական խմբի ավագ փորձաքրեագետներ Արայիկ Նավասարդյանն ու Արմեն Ղարիբյանը  կարողանան անհրաժեշտ  գործողություններ կատարեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր