43421 դիտում
23:32 26-07-2021
Ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen Golf-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. ընտանիքի 5 անդամ, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:40-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի ծառերի և հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանն ու Մայիս Բադոյանը:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները ընտանիքի անդամներ են՝ հայրը, մայրը և 3 անչափահաս երեխաները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 119+
119+