211652_close_icon
views-count805 դիտում article-date 20:32 07-07-2023

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ․ Արցախի ՊԲ

Հուլիսի 7-ին՝ ժամը 19:00-ից ժամը 19։26֊ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` հրաձգային զենքից և 60 մմ տրամաչափի ականանետից կրակ բացելով Մաճկալաշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող կոմբայնի ուղղությամբ ։

Հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Նմանատիպ նյութեր