58212 դիտում
17:13 11-10-2020
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel Astra-ն ու KIA-ն. վերջինս գլխիվայր շրջվել է, կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ նորակառույց ավտոճանապարհին՝ 16 թաղամասին հարող տարածքում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Սամվել Ղամբարյանի վարած KIA մակնիշի և 32-ամյա Արծրուն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով KIA-ն գլխիվայր շրջվել է և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, Opel-ի հետևի անվահեծանն էլ կոտրվել է:
Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները:
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Էդուարդ Դավթյանն ու տեսուչ Վաչագան Հովհաննիսյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Ավդալյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, պարզվեց, որ սթափ են:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 136+
136+