Երասխի հատվածում անցած գիշեր իրավիճակը եղել է նորմալ. մարզպետ
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում անցած գիշեր եղել է նորմալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», այդ մասին Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը:
«Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բնակիչների շրջանում խուճապ չկա:
«Երասխի գյուղապետը, որը վիրավորվել էր 2 օր առաջ, հիմա լավ է զգում իրեն: Երբեք ոչ մի բան չի բացառվում, բայց հիմա հանգիստ է»,-ասաց մարզպետը՝ ավելացնելով, որ բնակիչների շրջանում խուճապ չկա: