211652_close_icon
views-count2881 դիտում article-date 00:04 22-07-2021

Իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

News.am-ը գրում է. Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դեպքերից հետո մենք, կարծես, մոռացել ենք, որ կա Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է հայկական երկու հանրապետությունների նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլեւս չունենք, որ արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, ցանկություն էլ չունի երկիրը, եւ Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսեւորումներով։ Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար եւ նա մեծ հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, հերթական զիջումը, որը նա ընդունելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ փրկություն», ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա.  հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք:

«Ես հիմա ոչնչից չեմ զարմանա, այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց  Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա», ասել է Ռոբերտ Քոչարյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր