211652_close_icon
views-count6347 դիտում article-date 22:24 21-07-2021

Պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար և մարսվում է հերթական փաստաթղթի ստորագրումը, սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է. Ռոբերտ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. «Հայաստան» դաշինքի ղեկավար և ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հարցազրույց է տվել 3 հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին: Հարցազրույցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է սահմանային իրավիճակին և ընդգծել, որ Երասխում տիրող դեպքերից հետո կարծես, թե մոռացության են տրվել մյուս խնդիրները:

«Մոռացել ենք, որ կա Սև լիճ և Հայաստանի տարածքում գտնվում են բազմաթիվ ադրբեջանական զինվորներ, սա տրամաբանական շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում է Հայաստանի հետ և՛ պատերազմի ժամանակ, և՛ հետպատերազմյան իրավիճակում»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ մենք ցույց ենք տվել՝ ատամներ այլևս չունենք, և պետությունը ցանկություն չունի արժանապատիվ պատասխան տալու, իսկ Ադրբեջանը առաջ է տանելու իր օրակարգը:

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է »,- նշեց նա:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր