Հայտնի օրենքով գողի մահվանից անցել է մեկ տարի․ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Նախորդ տարի այս օրը երկարատև հիվանդությունից հետո` 57 տարեկանում մահացավ օրենքով գող Ռաֆիկ Ամոյանը` «Եզդի Ռաֆոն»: Գրում newmedia.am-ը։
Ռաֆիկ Ամոյանը հայտնի «Ճակոյի» հարազատ եղբայրն է:
Մամուլում շրջանառավող լուրերի համաձայն Ռաֆիկ Ամոյանը ՀՀ էր վերադարձել 2015թ-ին` առողջական խնդիրների պատճառով, և անհրաժեշտ բուժօգնություն էր ստացել Երևանի հայտնի կլինիկաներից մեկում: Մինչև այդ Ռաֆիկ Ամոյանը վիրահատվել էր ՌԴ-ի կլինականերից մեկում:
Ռաֆիկ Ամոյանի մահից անցել է մեկ տարի։ Հարազատներն ու ընկերները այսօր խնկարկել են նրա շիրիմին, խոսել նրա բացակայության հետ չհաշտվելու ու միշտ նրան հիշելու մասին։