3416 դիտում
15:54 20-07-2021
Այսօր սկսվում է բժիշկ Արմեն Չարչյանի գործով դատավարությունը․ Yerkir.am
Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 16։00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (ք․ Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխվյան փող․ 20, դատական նիստերի թիվ 7 դահլիճ) դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ սկսվում է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ Արմեն Չարչյանի վերաբերյալ քրեական գործի դատավարությունը: Գրում է Yerkir.am-ը։
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան:
Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։
«Այն մեղադրանքը, որն առաջադրված է ինձ, բացարձակ անհասկանալի է: Դա խիստ քաղաքական բնույթ է կրում՝ որպես քաղաքական տեռոր», - լրագրողների հետ զրույցում նշել էր «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը և հավելել, որ հավատում է արդարադատությանն ու համոզված է, որ դատարանը ճիշտ որոշում կկայացնի։

Նմանատիպ նյութեր
2381 դիտում
11:24 01-11-2021
Արմեն Չարչյանի գործով այսօր հրատապ նիստ է հրավիրվել. Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է. պաշտպան
Այս բաժնից
1117 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1162 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
886 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան