211652_close_icon
views-count44499 դիտում article-date 23:20 19-07-2021

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. մի քանի տոննա խոտի հակով բեռնված КАМАЗ-ը «Մանուշակի վանքի ձորում» կողաշրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի Գեղարքունիքի մարզում:
 
Ժամը 17:00-ի սահմաններում, Զոլաքար գյուղի բնակիչ, 53-ամյա Աշոտ Պողոսյանը, իր վարած КАМАЗ մակնիշի՝ խոտի հակերով բեռնված ավտոմեքենայով, Աստղաձոր գյուղի «Մանուշակի վանքի ձոր» տարածք,ում, ճանապարհի թեք հատվածով երթևեկելիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել դաշտում:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբայանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր