211652_close_icon

Սիրելի´ Մուրո, դու երկրապահի խենթ ու խելառ տեսակ ես, միշտ առաջ գնացող, ճշտի համար կռիվ տվող եւ չհանձնվող. գեներալի հուզիչ շնորհավորական խոսքը իր ընկեր Մուրոյին

views-count15516 դիտում article-date 11:13 25-12-2015
Շատ հարազատ ու թանկագին իմ ընկեր Ռաֆիկ Ասլանյան` Նոյեմբերյանի Մուրո, Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ծննդյանդ 60-ամյակը: Այս մասին ասված է ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի շնորհավորական խոսքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նրա շնորհավորանքը ներկայացնում է ստորեւ. «Վաթսուն տարին պատկառելի ժամանակահատված է, որ միանշանակ հնարավորություն է տալիս մարդուն դրսեւորվելու իր բոլոր որակներով ու հնարավորություններով: Եվ դո´ւ, իմ մարտական ընկեր, քո ողջ կյանքով ապացուցել ես, որ հայ ես, տղամարդ ես, մարդ ես` մեծատառով, որ նվիրված ես ազգիդ, հայրենիքիդ, ընտանիքիդ, հարազատներիդ, ընկերներիդ: Դու, որ 1989-94 թվականների ազատագրական պատերազմի տարիներին Նոյեմբերյանի ջոկատի լեգենդար հրամանատարն էիր, հետպատերազմական շրջանում եւս պահպանեցիր լավագույն որակներդ: Սիրելի´ Մուրո, դու մարմնավորում ես երկրապահի խենթ ու խելառ տեսակը, միշտ առաջ գնացող, միշտ ճշտի համար կռիվ տվող, չհանձնվող ու պայքարող տեսակը: Պահի´ր ու պահպանի´ր այդ տեսակը: Քո կողքին կրթվում ու դաստիարակվում են երիտասարդ, պատանի երկրապահներ` քեզանից միանշանակ դրական լիցքեր ու պիտանի խորհուրդներ ստանալով: Եվս անգամ շնորհավորում եմ 60-ամյա հոբելյանիդ կապակցությամբ, թանկագի´ն իմ ընկեր` մաղթելով քեզ, քո ընտանիքին, երեխաներին, թոռներին առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն, հաջողություններ, մեր երկրին էլ` խաղաղություն»:

Նմանատիպ նյութեր