slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հայաստանն անվտանգային միջավայրի կայունության համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ. Արտակ Զաքարյան
211652_close_icon

Հայաստանն անվտանգային միջավայրի կայունության համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ. Արտակ Զաքարյան

views-count2991 դիտում article-date 19:23 12-09-2016
Եվրամիության և եվրաատլանտյան կառույցների հետ հարաբերությունների զարգացումը և ամրապնդումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից են: «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» խորագրով կոնֆերանսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: «Ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակում է մնալ Հարավային Կովկասի անվտանգ և կայուն զարգացման հիմնական նախադրյալներից մեկը: Հայաստանի Հանրապետությունը անվտանգության և հարատև խաղաղության սահմանմանն ուղղված հարցերում մշտապես հայտնել է իր պատրաստակամությունը կառուցողական համագործակցության իրականացման տեսանկյունից: Այս համատեքստում տարածաշրջանը մարտահրավերների հանդեպ խոցելի են դարձնում ինչպես տարածաշրջանի պետությունների տարամետ դիրքորոշումները անվտանգության համակարգերի ձևավորման շուրջ, այնպես էլ չլուծված հակամարտությունները»,- ընդգծեց պատգամավորը, հավելելով, որ Հայաստանն իր անվտանգային միջավայրի կայունության պահպանման համար որդեգրել է բազմավեկտոր քաղաքականության ձևաչափ: Արտակ Զաքարյանը հիշեցրեց, որ Հայաստանը 2004թ.-ից խաղաղապահ զորամիավորմամբ շարունակում է աջակցել Կոսովոյում «Կոսովոյի ուժեր» առաքելությանը, 2010թ. մասնակցում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելության գործողություններին, 2014թ. մասնակցում են նաև ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող Լիբանանում «ՄԱԿ-ի ժամանակավոր ուժեր» առաքելությանը:

Նմանատիպ նյութեր