211652_close_icon
views-count32717 դիտում article-date 15:24 14-07-2021

Երասխի հատվածում ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվածը 38-ամյա պայմանագրային զինծառայող է․ ՊՆ

Հուլիսի 14-ի առավոտյան, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել 1983 թվականին ծնված, ՀՀ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նմանատիպ նյութեր