Հուլիսի 12-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է արձանագրվել մի քանի երկրներում: Ինչպես հայտնում է Tass գործակալությունը, այդ են վկայել Downdetector ծառայության տվյալները, որը հետևում է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին։
Downdetector-ի տվյալներով՝ հիմնականում գանգատներ են ստացվել ԱՄՆ-ից, Կանադայից, Բրազիլիայից, Արգենտինայից ու Մեծ Բրիտանիայից:
Անսարքությունների մասին հայտնած օգտատերերի 45 տոկոսը բարդություններ նշում ստորիսի տեսակապում, 33 տոկոսը գանգատվում է նորությունների ժապավենի բեռնման խնդիրներից, 19 տոկոսը դժվարությունների է հանդիպում օգտահաշիվ մուտք գործելու ժամանակ։