211652_close_icon

X-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

views-count808 դիտում article-date 23:57 16-01-2026
Downdetector ծառայության զեկույցի համաձայն՝ աշխարհի տարբեր երկրների օգտատերերը բողոքում են X-ի հետ կապված խնդիրներից։

Տվյալների համաձայն՝ Միացյալ Նահանգներում մոտ 68,400 մարդ խափանումների մասին է հայտնել։ Բացի այդ, խնդիրներ հայտնած օգտատերերի 56%-ը նշել է հավելվածում խափանումների, 33%-ը՝ կայքի աշխատանքի, իսկ 10%-ը՝ սերվերներին միանալու դժվարությունների մասին։

Downdetector-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել նաև Ճապոնիայում (62.7 հազար), Ֆրանսիայում (5.5 հազար), Գերմանիայում (3.2 հազար) և Ավստրալիայում (2.4 հազար)։

Նմանատիպ նյութեր