6237 դիտում
12:02 11-07-2021
ՊՆ զորամասերում զինվորներին տեսակցելու, նրանց արձակումների և արձակուրդների արգելքը կհանվի. փոփոխություններ՝ կարանտինի մասին որոշման մեջ
Այսօրվանից ուժի մեջ է մտել Կառավարության հուլիսի 9-ի որոշումը, որով փոփոխություն է կատարվել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշման մեջ: Հայաստանում կարանտին էր սահմանվել 2020թ-ի սեպտեմբերի 11-ին՝ մինչև հունվարի 11-ը:
Դրանից հետո երկարացվել էր ժամկետը մինչև հուլիսի 11-ը: Կառավարության ընդունած նոր փոփոխությամբ՝ Կարանտինի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով՝ մինչև 2021թ.-ի դեկտեմբերի 20-ը:
Նույն որոշմամբ փոփոխություն է կատարվել նաև Հայաստան մուտք գործելու կարգում: Այժմ Հայաստան կարելի է մուտք գործել միայն պատվաստված լինելու դեպքում: ՊՇՌ թեստավորման սերտիֆիկատի փոխարեն՝ անձը պետք է ներկայացնի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք)՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով), մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր (4 շաբաթ) առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք), մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող սերտիֆիկատ (տեղեկանք):
Պատվաստման սերտիֆիկատը լինում է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն, պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով՝ նշելով պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի), ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակում է գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել սույն կետում նշված պատվաստման սերտիֆիկատին ներկայացվող բոլոր պահանջները կամ տվյալ օտարերկրյա պետությունում տրամադրվող սերտիֆիկատի ձևանմուշն ընդունելի լինելու մասին տրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի համաձայնությունը՝ ելնելով փոխադարձության սկզբունքից:
Պատվաստման սերտիֆիկատը անձը կարող է ներկայացնել նաև բջջային հավելվածով կամ բջջային հավելվածից գեներացված թղթային տարբերակով:
Կառավարության՝ հուլիսի 9-ի որոշմամբ հանվում է ՀՀ ՊՆ զորամասերում տեսակցությունների, ինչպես նաև շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակումների և արձակուրդների արգելքը:

Նմանատիպ նյութեր
2894 դիտում
21:12 18-09-2020
ՊՆ-ն հորդորում է մինչև հայտարարված կարանտինի ավարտը չդիմել՝ զորամասերում նկարահանումներ իրականացնելու համար
1376 դիտում
13:51 10-02-2022
Ձերբակալված անձանց տեսակցելու կամայական արգելքը բացառող նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստացավ
Այս բաժնից
706 դիտում
19:03 28-12-2024
Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է Բաքվի զինվորական դատարան
793 դիտում
18:28 28-12-2024
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ
1084 դիտում
18:21 28-12-2024
Ալիևի նախապայմաններն իրականություն են դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ․ Աշոտյան