1376 դիտում
13:51 10-02-2022
Ձերբակալված անձանց տեսակցելու կամայական արգելքը բացառող նախաձեռնությունը բացասական եզրակացություն ստացավ
Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հեղինակած «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 15-րդ հոդվածն ամրագրում է, որ քննության շահերից ելնելով՝ ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունն օրինական ներկայացուցչի, մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ դրա մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:
Նախագծով առաջարկվում է սահմանված բացառությունը, ըստ որի, ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունները, քննության շահերից ելնելով, կարող են արգելվել՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ օրենքով նախատեսված դեպքերում, ընդլայնել՝ ավելացնելով օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված այլ բացառությունները:
Վարդևանյանն առաջարկում է հստակություն մտցնել օրենքում, որպեսզի հնարավորինս բացառվի կալանավորվածին տեսակցելու կամայական արգելքները և հստակ ամրագրել 48-րդ հոդվածում նշված բացառությունները:
Իսկ օրենքի 48-րդ հոդվածում ասվում է. «Առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն՝
1) Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորը, պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարը կամ նրա համապատասխան տեղակալը.
2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, նրա տեղակալները, ինչպես նաև այն դատախազները, ովքեր օրենքով սահմանված կարգով հսկողություն են իրականացնում պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառելու նկատմամբ.
3) ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վերադաս մարմինների պաշտոնատար անձինք.
4) միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա.
5) Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու պետական ծառայողները և հայեցողական պաշտոն զբաղեցնող իրավասու անձինք, ինչպես նաև կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները.
6) Հայաստանի Հանրապետության այն դատավորները, ովքեր օրենքով սահմանված կարգով քննում են կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու կամ կալանքի տակ պահելու օրինականության հետ կապված հարցերը, ձերբակալված և կալանավորված անձանց իրավունքների և ազատությունների խախտման, ինչպես նաև ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերի այլ գործողությունների դեմ բողոքները.
7) սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված` արգելանքի և կալանքի տակ պահելու կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդները»:

Նմանատիպ նյութեր
1830 դիտում
12:46 06-12-2018
Խոսրով Հարությունյանի օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը բացասական եզրակացություն ստացավ
2444 դիտում
13:24 28-02-2019
Դիվանագետները ԱԺ չեն գա․ ԼՀԿ-ի առաջարկած օրենքի նախագիծը բացասական եզրակացություն ստացավ
963 դիտում
13:00 15-04-2020
ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը
Այս բաժնից
538 դիտում
21:00 27-12-2024
Տավուշի մարզի Աճարկուտի երեխաները Half-court բասկետբոլի դաշտ ունեն․ վարչապետ
1396 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
949 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է