211652_close_icon
views-count4409 դիտում article-date 13:14 11-07-2021

Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները հրաժարվել են մեկնել Շուշի

auroranews.am-ը գրում է. Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ – ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։  Տեղեկությունը հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դատելով տեղական ԶԼՄ - ների արձագանքից ՝ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրել. տեղի ունեցածը անվանում են «դեմարշ» և երեք գերտերություններին մեղադրում «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ:

Նմանատիպ նյութեր