211652_close_icon
views-count5323 դիտում article-date 22:08 10-07-2021

Ամեն ինչ պարզ է. փորձելու են վերջնականապես ջարդել մեր ազգի դիմադրողականությունը. Իշխան Սաղաթելյան

նհրաժեշտ է համախմբվել, գտնել արդյունավետ և գործնական մեխանիզմներ, ստեղծելով ազգային դիմադրության շարժում՝պայքարել անդադար, պայքարել աննահանջ մինչև վերջին շունչը՝ օգտագործելով ողջ ռեսուրսը, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

«Երկիրն աղետի հասցրած իշխանությունը շարունակում է իր արշավանքը սեփական պետության և ժողովրդի դեմ։

Իրենց հայրենադավ ծրագրերն ավարտին հասցնելու համար բանակից հեռացնում են լավագույն սպաներին, ձերբակալում պատերազմի օրերին ինքնապաշտպանություն կազմակերպած համայնքների ղեկավարներին, և ամենևին պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց Տավուշում ու Սյունիքում։

Բազմաթիվ անհատներ ապօրինի, կեղծ մեղադրանքներով կանչվում են հարցաքննության և ենթարկվում քաղաքական հետապնդումների։

Ամեն ինչ պարզ է. փորձելու են վերջնականապես ջարդել մեր ազգի դիմադրողականությունը և այն պահող ուժերին ու անհատներին։

Մեկ մարդու դիկտատուրա հաստատելու ձգտումը քողարկվելու է «ժողովրդի կողմից վենդետայի իրավունք, պողպատե մանդատ ստանալու» և «օրինականություն հաստատելու» անվան տակ։

Շատերը, այդ թվում՝ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր, անասնական բնազդով հրճվելու են։ Միջազգային կառույցները, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները «հասկանալի» պատճառներով լռելու են…

Օրեցօր խորանալու է թշնամանքի և ատելության մթնոլորտը, ներքաղաքական ճգնաժամը նոր դրսևորումներ է ունենալու, արժանապատվության, գիտելիքների տեր և կայացած բազմաթիվ մարդիկ արտագաղթելու են։

Հասարակությանը շարունակելու են կերակրել ստով, կեղծիքով և ամբոխավարությամբ։

Ի՞նչ անել

Առաջինը՝ մերժել այս իրավիճակը, չընդունել և չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ։

«Հայաստան» դաշինքը ԿԸՀ-ի կողմից մինչ այս պահն արձանագրված տվյալներով ստացել է 270.000 քվե, իսկ ընտրություններին մասնակցած գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի չի քվեարկել այս իշխանություններին։

Անհրաժեշտ է համախմբվել, գտնել արդյունավետ և գործնական մեխանիզմներ, ստեղծելով ազգային դիմադրության շարժում՝պայքարել անդադար, պայքարել աննահանջ մինչև վերջին շունչը՝ օգտագործելով ողջ ռեսուրսը։

Նոր մոտեցումներով և մեթոդներով գիշեր֊ցերեկ աշխատել մեր քաղաքացիների հետ, մտնել յուրաքանչյուրի քաղաքացու տուն, դեմ առ դեմ բացատրել վիճակի լրջությունը։

Այն պահին, երբ այդ շրջանակները տեսնեն և գիտակցեն իրենց ու երկրին սպասվելիք մեծագույն աղետը, հայրենադավ իշխանությունը կշպրտվի պատմության աղբանոցը։

Մենք դա կարող ենք և անելու ենք, վստա՛հ եղեք։

Չընկճվե՛լ, չհուսահատվե՛լ, չնահանջե՛լ, չհիասթափվե՛լ։

Արժանապատիվ ազգ և պետություն դառնալու պայքարն այլընտրանք չունի»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր