3793 դիտում
12:55 08-07-2021
Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր երկրի կյանքում. Նիկոլ Փաշինյան
Երեկ շատ կարեւոր իրադարձություն է տեղի ունեցել մեր երկրի, մասնավորապես, Երեւանի կյանքում. իր գործունեությունը սկսել է պարեկային ոստիկանությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Սա սկզբունքորեն նոր տիպի եւ բնույթի ոստիկանություն, ընդ որում, բառիս թե բովանդակային, թե մարդկային ռեսուրսի իմաստով: Ծառայություն են իրականացնում շուրջ 700 պարեկային ոստիկաններ: Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից: Իսկ 30 տոկոսն այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ հուլիսի 7-ին Երեւանում ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը. «Հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, նա քաղաքացիների հետ չի հաղորդակցվելու: Պարեկային ոստիկանությունն իրականացնում է եւ պարեկային ոստիկանությունից մեզ ծանոթ գործառույթները, եւ պարեկապահակային ծառայության մեզ ծանոթ գործառույթները, նաեւ հանցագործությունների կանխման, բացահայտման գործում ունի որոշակի գործառույթ, հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս բարեփոխումը մենք ծրագրել էինք դեռեւս 2019-ին»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, այս գործընթացում եղել են խոչընդոտներ, սակայն իրենք ժողովրդից ստացել են մանդատ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումները:
«Պարեկային ծառայություն ներդրման գործընթացը պետք է շարունակվի ռաջիկայում: Մենք պետք է իրականացնենք Շիրակի եւ Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ: Այն, ինչ հանձնարարել եմ, պետք է ժամկետներում իրականացվի»,-ընդգծեց վարչապետի պաշտոնակատարը:

Նմանատիպ նյութեր
3895 դիտում
14:24 18-08-2022
Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել, որ Հայաստանում նման իրադարձություն տեղի չունենա. Փաշինյան
Այս բաժնից
928 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
658 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1171 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան