28539 դիտում
14:00 27-05-2021
Արտակարգ դեպք Երևանում. բնակիչը հատել է իր բնակարանի դիմաց գտնվող 2 հաստաբուն ծառ, որպեսզի տեղը շինություն կառուցի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 26-ի երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ից հետո Անդրանիկի փողոցի թիվ 95 շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի դիմացի փոքրիկ հողակտորում գտնվող երկու հաստաբուն ծառերը ապօրինաբար հատվել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառերը հատվել են առաջին հարկի բնակչի ցանկությամբ, որովհետև նա այնտեղ ցանկանում է շինություն կառուցել:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նույն շենքի մտահոգ բնակիչները ասում էին, որ բնակարանը նոր են գնել, և ծառահատումը կատարել է նոր սեփականատերը:
Ըստ բնակիչների՝ ծառերն այնքան բարձրահասակ էին, որ հասնում էին միչև 4-րդ հարկի պատշգամբներ:
Բնակիչները ասացին նաև, որ հենց տեսել են ծառը կտրողներին, զանգել են ոստիկանություն, և մինչև նրանք կժամանեին դեպքի վայրն մեկ ծառ արդեն հատվել էր: Ոստիկանները բնակիչներին ասել են, որ գործողությունները դադարեցրել են և հեռացել: Հեռանալուն պես՝ հատել են նաև երկրորդ հաստաբուն ծառը:
Բնակիչները պնդում էին, որ նոր սեփականատերը թույլտվություն չի ունեցել նման քայլի, սակայն ծածուկ իր սև գործը կատարեց: Նրանք պնդեցին, որ չնայած ծառերը հատվեցին, բայց մեկ է՝ իրենք ամեն գնով կպայքարեն, որ այդտեղ շինություն չկառուցվի:
Խնդրի վերաբերյալ SHAMSHYAN.com-ի թղթակցին պարզաբանում է տվել Վարդան Հովսեփյանը.
Երևան քաղաքի Անդրանիկի 95 շենքի թիվ 20 բնակարանի բնակիչ Վարդան Հովսեփյանը տեղեկացնում է, որ շենքի հարակից տարածքի մոտ գտնվող հողամասում իր կողմից հատված ծառը քամուց թեքվել է հետիոտնի անցումի վրա և վտանգ է ներկայացնում անցորդների համար: Վարդան Հովսեփյանը նշել է նաև, որ ծառը ինքն է տնկել, այն գտնվում էր իր հողամասի ցանկապատված հատվածում և համայնքին պատկանող կանաչ գոտու մաս չէ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
20205 դիտում
13:33 26-11-2020
Ժողովուրդը պիտի որոշի, թե ապագան ում հետ կառուցի. վարչապետն անդրադարձավ առաջիկա ծրագրերին
Այս բաժնից
2161 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)