211652_close_icon
views-count64540 դիտում article-date 23:34 05-07-2021

Արմավիրի մարզում վթարի է ենթարկվել աշակերտների տեղափոխող Mercedes Sprinter-ը. երեխաները վերադառնում էին Աշտարակի ձորից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Քիչ առաջ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ,  37-ամյա Հայկ Ալեքսանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի և 45-ամյա Հայկ Սաֆարյանի վարած  Mercedes Sprinter  մակնիշի միկրոավտոբուսը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն  ժամանել են ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  1-ի դասակի տեսուչներ Արմեն Գրիգորյանն ու Սարգիս Սարգսյանը:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է  նույն վաշտի հետաքննիչ  Գարիկ Հոհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Mercedes Sprinter-ի մեջ եղել է  մոտ 20 երեխա, ովքեր սովորում են Էջմիածնի տարբեր դպրոցներում և  Աշտարակի ձորից, որտեղ գնացել էին հանգստի նպատակով, վերադառնալիս են եղել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր