211652_close_icon
views-count63842 դիտում article-date 22:34 23-05-2016

Նոր Նորքում հաստաբուն ծառն արմատից, էլեկտրասյունը հիմքից տապալվել, ընկել է թանկարժեք BMW-ի վրա. ո՞վ է փոխհատուցելու քաղաքացու վնասը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մայիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին ուժեղ քամու հետևանքով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի 25 շենքի բակում հաստաբուն ծառը արմատից, իսկ էլեկտրասյունը հիմքից պոկվել և ընկել է բակում կայանված BMW մակնիշի 68 OR 888 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են էլեկտրացանցի, գազի ծառայության աշխատակիցները և հրշեջ-փրկարարական ջոկատը` 1 մարտական հաշվարկով: Իրավիճակին տեղում ծանոթանալու համար վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կարգադրությամբ ժամանել էր իր տեղակալը` Արմեն Ալավերդյանը: Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը` դեռևս պարզ չէ, իսկ մասնագետները տեղում ասում էին, որ ճիշտ է` էլեկտրասյան հիմքը խորն է եղել, սակայն, հավանաբար, ցեմենտն ու ավազը մասնագետները «խալտուրա են արել», քիչ են օգտագործել, իսկ հիմքում չեն եղել արմատուրաներ: Ծառն էլ արմատից ամբողջովին փչացած է եղել: Վարչական շրջանի կոմունալ և կանաչապատման բաժնի աշխատակիցներն ասում էին, որ մի քանի անգամ փորձել են իրենից վտագ ներկայացնող ծառը հեռացնել, սակայն հարևանները ընդվզել են, ասելով, թե առողջ ծառը ինչու եք ուզում վերացնեք, մինչդեռ, եթե այդ նույն հարևանները ժամանակին չխոչընդոտեին պատկան մարմինների աշխատանքին, ապա այսօր այդ պատկերը չէր լինի: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր