4578 դիտում
09:37 02-07-2021
Ինչու է գաղտնի պահվում իրականությունը. պատվաստումների ուշագրավ պատկերը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թեև ՀՀ առողջապահության նախարարությունը փորձում է ամեն ինչ անել կորոնավարակի դեմ պատվաստումների հանդեպ հասարակական հետաքրքրությունը մեծացնելու համար, սակայն Հայաստանում պատվաստումների քանակը, միևնույնն է, շարունակում է մտահոգիչ ձևով քիչ լինել:
Նշենք, որ մինչև այս պահը Հայաստանում 80 հազարից ավելի մարդ է պատվաստվել, այսինքն՝ բնակչության շուրջ 2,9 տոկոսը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրավիրած խորհրդակցության ժամանակ մտահոգիչ էր համարել այս թվերը:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս թվերի և հաշվարկի մեջ այլ իրականություն է թաքնված: Բանն այն է, որ իրականում Հայաստանի բնակչության 2.9 տոկոսը չէ, որ պատվաստվել է, ինչպես փորձում են ցույց տալ պատկան մարմինները: Բանն այն է, որ պատվաստվողների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, որոնք, գտնվելով Հայաստանում, պատվաստվել են, և Առողջապահության նախարարությունը այդ թիվն էլ է ներկայացնում 80 հազար պատվաստված մարդկանց մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե պատվաստվածների մեջ քանիսն են օտարերկրացիները: Վերջինս վստահեցրեց, թե նման առանձին վիճակագրություն իրենք չունեն: Նկատենք՝ պատվաստումներն արվում են անձնագրային տվյալներով, և անհնար է չպարզել՝ պատվաստվողը ինչ ազգություն կամ քաղաքացիություն ունի:
Իրականում, այո, պատվաստումներ են արվել մեծ թվով օտարերկրացիների: Ստացվում է, որ օտարերկրացիները ՀՀ պետբյուջեի հաշվին անվճար պատվաստումներ են ստանում ու վերադառնում իրենց երկրներ, իսկ ՀՀ քաղաքացիներն այնքան էլ հակված չեն պատվաստվել: Պատվաստանյութերը թերևս կարճ ժամկետ ունեն և արագ սպառման անհրաժեշտություն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
5810 դիտում
16:10 18-03-2014
Ինչու՞ է գաղտնի պահվում, թե Թևոս Սաֆարյանն առողջական ինչ խնդիրներ ունի
1646 դիտում
10:07 05-11-2021
Պատվաստված զինվորականների թիվը գաղտնի է պահվում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2242 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը