34736 դիտում
18:38 01-07-2021
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի հարևանությամբ ծառից կախված հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու դի
Այսօր՝ հուլիսի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկինի լեռնանցքի 3-րդ ոլորանի մոտակայքում ծառից կախված քաղաքացու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ժամանել են նաև ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը:
Փրկարարները ծառից իջեցրել են դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են դիակի ինքնությունը: Նա 33-ամյա Գևորգ Մանուկյանն էր:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկակասն փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: