211652_close_icon
views-count5161 դիտում article-date 15:50 01-07-2018

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից: «Հայաստանի և Կանադայի միջև ձևավորվել են ամուր և բազմաբնույթ կապեր՝ հիմնված փոխադարձ հարգանքի և վստահության վրա: Համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումները ստեղծել են նոր, առավել բարենպաստ պայմաններ՝ մեր բարեկամական հարաբերություններն ավելի ամրապնդելու և խորացնելու համար: Լիահույս եմ, որ առաջիկայում դրանք կարտացոլվեն մեր երկրների քաղաքական երկխոսության և տնտեսական համագործակցության մեջ: Մեր հարաբերություններում առանձնահատուկ դերակատարում ունի կանադահայ համայնքը, որը երկու երկրների միջև բարեկամության նորանոր կամուրջներ կապելու իր մշտական ջանքերով օրինակելի է ողջ հայկական սփյուռքի համար: Սիրով սպասում ենք Ձեզ Հայաստանում: Վստահ եմ, որ Ձեր այցը կնպաստի մեր փոխգործակցության մակարդակի առավել բարձրացմանը»,- մասնավորապես ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:

Նմանատիպ նյութեր