1453 դիտում
14:36 01-07-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Կանադայի օրվա կապակցությամբ: Հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ:
Անցյալ տարի Հայաստան կատարած Ձեր պաշտոնական այցը նոր մակարդակի բարձրացրեց մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները` հիմնված փոխադարձ վստահության և համակրանքի վրա: Ջերմությամբ եմ հիշում մեր երևանյան հանդիպումները, որոնք ի հայտ բերեցին երկկողմ համագործակցության զարգացման ներուժն արդյունքի վերածելու մեր փոխադարձ ձգտումը:
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաև երախտագիտությամբ նշել այն զգալի դերը, որը մեր հարաբերություններում կատարում է կանադահայ համայնքը: Նրա տպավորիչ վերելքն ու նվաճումները լավագույնս վկայում են այն մասին, որ Կանադան ավանդապես սատարում և առաջ է մղում հումանիզմի, հավասարության և ժողովրդավարության գաղափարներն ու սկզբունքները:
Ընդունեք խնդրեմ առողջության, հաջողության և քաղաքական նորանոր հաղթանակների իմ մաղթանքները Ձեզ և խաղաղության, առաջընթացի և բարօրության մաղթանքներս Կանադայի բարեկամ ժողովրդին»:
Նմանատիպ նյութեր
5461 դիտում
15:50 01-07-2018
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
1199 դիտում
14:34 01-07-2021
Արմեն Սարգսյանը Կանադայի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյին
Այս բաժնից
1636 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը
1018 դիտում
21:10 31-01-2025
«Սահմանազատման» ավարտին խոցելի Տավուշ ենք ունենալու՝ ծանրացող մարտահրավերներով․ Աբրահամյան
970 դիտում
21:01 31-01-2025
Լիտվայի դեսպանը շնորհավորել է ՀՀ-ում ԵՄ առաքելությանը՝ մանդատի երկարաձգման կապակցությամբ