211652_close_icon
views-count1724 դիտում article-date 13:39 01-07-2021

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի և անկախության ճանաչումը։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. 

«Նահանգի Սենատում ընդունված համապատասխան բանաձևում դատապարտվում են 1915 թվականի Ցեղասպանությունը, տասնամյակներ շարունակվող Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը, 2020 թվականին Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմը՝ դրանք փաստորեն դիտարկելով որպես մեկ ցեղասպան քաղաքականության բաղադրիչներ»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը հունիսի 30-ին ճանաչել է Արցախի անկախությունը: Նյու Ջերսիի նահանգի սենատը միաձայն ընդունել է համար 71 բանաձևը։ Սենատն Արցախը ճանաչելուց բացի դատապարտել է Թուրքիային ու Ադրբեջանին Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար և վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը: Նյու Ջերսին Արցախի անկախությանը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:

Նմանատիպ նյութեր